Հայաստանում միասին ենք հաստատելու իրավունքի և օրենքի գերակայություն․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Սահմանադրության օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Սահմանադրության կատարումը բոլորիս պարտականությունն ու հասարակության գերխնդիրներից է, Հայաստանում միասին ենք հաստատելու իրավունքի և օրենքի գերակայություն։

Մեր քայլերն ուղղված են լինելու, որ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա, որ արժանապատվության ու պաշտպանվածության երաշխավորմամբ ապրելը լինի ոչ թե երազանք, այլ իրականություն։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի ու կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով օր օրի ուժեղացող, հզորացող պետություն»։