Բժիշկները փրկել են դանակի 14 հարված ստացած երիտասարդի կյանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել:

«26 տարեկան երիտասարդի կյանքը փրկած Բժիշկները:

Դանակի 14 հարվածով ծանր վիճակում համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդին վիրահատությունը բարեհաջող անցավ»,-գրել է նա: