Խեղդված տղամարդու և նրա դստեր հուզիչ լուսանկարը՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի վկայություն

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող Ռիո Գրանդե գետում խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել:

CNN-փոխանցմամբ՝ նրանք փորձել են Ռիո Գրանդե գետով հատել ԱՄՆ սահմանը, բայց խեղդվել են:

Դիերը հայտնաբերվել են Մեքսիկայի Մատամորոս քաղաքի մերձակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան երկու տարեկան էր:

Լուսանկարը, որը վկայում է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տիրող ճգնաժամի մասին, արել է Մեքսիկայում բնակվող լրագրող Ջուլիա Լե Դուքը: