Իրանցին օգտվել է Մեսսիի հետ նմանությունից և ինտիմ հարաբերություններ ունեցել 23 աղջկա հետ

Առաջին անգամ չէ, որ իրանցին հայտնվում է սկանդալի մեջ։ Մի քանի տարի առաջ էլ նրան ձերբակալել էին հասարակական կարգը խախտելու համար։

Իրանցի տղամարդը, Լիոնել Մեսսիի հետ արտաքին նմանությունից օգտվելով, գայթակղել է աղջիկներին և ինտիմ հարաբերություններ ունեցել նրանց հետ: Այս մասին գրում է armsport.am–ը` հղում անելով ֆրանսիական Insolite TV պարբերականին։

Ըստ կայքի` առնվազն 23 տուժող դատի են տվել 27-ամյա Ռեզա Պարաստեշնին: