Գորայքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները տրակտորով փակել են համայնքապետարանի մուտքը

Սյունիքի մարզի Գորայք համայնքի ընտրություններում հաղթած Աշոտ Աղաջանյանի կողմնակիցները, դատավորի վճռից իրենց դժգոհությունն արտահայտել են՝ տրակտորով  փակելով համայնքապետարանի շենքի մուտքը. Tert.am-ին տեղեկությունը հաստատեց պարտված թեկնածու Արտյոմ Գրիգորյանը:

Արտյոմ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Վարչական դատարանում բողոքարկել էր հունիսի 9-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքները և հունիսի 24-ին դատարանն անվավեր էր ճանաչել ընտրությունները:

Դատարանը հաստատել է, որ ընտրությունների ժամանակ 59 քվեաթերթիկում խախտումներ են արձանագրվել, մինչդեռ ընտրություններում հաղթած Աշոտ Աղաջանյանը չի ճանաչում դատարանի որոշումը: Նա նախօրեին իր կողմնակիցների հետ նախ փակել է ճանապարհը, ապա՝ ավելի ուշ տրակտորի օգնությամբ արգելափակել դատարանի շենքի մուտքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: