Գարիկ Սարգսյանը համայնքներում ծանոթացել է ջրամատակարարման խնդրին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի Փոքր Վեդի և Վանաշեն համայնքներ՝ տեղում ծանոթանալու ջրամատակարարման խնդրին։ Վերջինս հանդիպումներ է ունեցել համայնքապետերի և բնակիչների հետ։

Վանաշենում այսօր արդեն ջրամատակարարման խնդիրը լուծվել է։ Երասխ համայնքում ևս այդօրինակ խնդիր կար․ այստեղ հարցին նույնպես լուծում է տրվել։

Ինչ վերաբերում է Փոքր Վեդի համայնքին, ապա հայտնում ենք, որ այդ և Լուսառատ գյուղը սնուցող ջրամբարից դեպի համայնքներ դուրս է գալիս 30 լիտր/վայրկյան ջուր, որով հնարավոր է լինում մեկ օր սպասարկել Փոքր Վեդին, մյուս օրը՝ Լուսառատը։

Մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետարանների և «Վեոլիա ջուր» ընկերության կատարած համատեղ ստուգաչափումները ցույց են տվել, որ ջրի քանակը համայնքներ մտնելիս կրճատվել է՝ դառնալով 13 լիտր/վայրկյան։

Մարզպետ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով հորատման աշխատանքներ են կատարվել՝ ստուգելու, թե ջրամբարից մինչև համայնք ձգվող խողովակաշարի ո՞ր հատվածից է ջրի կորուստը։

Մարզպետի հանձնանարությամբ՝ մարզպետարանի համապատասխան մասնագետը առաջիկա օրերի ընթացքում ջրամատակարարման մոնիտորինգ կիրականացնի մարզի համայնքներում՝ պարզելու առկա խնդիրները։

Արարատի մարզպետարան