Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորոությամբ։ Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ներկայացուցիչները։ Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ավելին՝ shamshyan.com