Արարատի մարզից մի շարք սուբվենցիոն ծրագրեր հավանության են արժանացել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 4 ծրագիր։

Հաստատված այդ ծրագրերով կբարեկարգվի մանկապարտեզ, կվերակառուցվի ոռոգման համակարգ, երկու համայնքներում լուսավորության ցանցեր կկառուցվեն։

Հաստատված ծրագրերն են․

1. Մասիս համայնք — Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում,

2. Այգեպատ համայնք — Ոռոգման համակարգի վերակառուցում,

3. Մասիս համայնք — Համայնքի 5-ից 10-րդ փողոցների և Արարատյան փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ ԼԵԴ լուսատուներով,

4. Բուրաստան համայնք — Արտաքին լուսավորության անցկացում։

Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:

Հիշեցնենք` 2019 թվականին Արարարտի մարզի 50 համայնքներից ներկայացվել է շուրջ 80 սուբվենցիոն ծրագրային հայտ։ Հայտերից 27-ը նախորդ նիստերի ժամանակ նույնպես հավանության են արժանացել։ 

Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին