Անհամբեր սպասում եմ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, որպեսզի… . Ջ. Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը:

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- գրել է պաշտոնյան:

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը: