U taxi-ի վարորդի լկտի պահվածքը․ ՏԱՐԱԾԵԼ

Անգելինա Հեբեր անունով ֆեյսբուքյան օգտատերը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

🚕🚕🚕Հարգելի ժողովուրդ , դուք հրաշք եք! Ապրեք տարածելու համար.. 
↕↕↕
U taxi-ին ինձ գրել է ,որ հեռացրել են սրան իրենց համակարգից, հուսամ ճիշտ են ասում.. իհարկե ավել զգոնությունը չի խանգարի այս պարագայում, քանզի ով գիտի… յանդեքսում.. կամ մեկ այլ տեղ նորից իր տաքսին վարին …

Հունիսի 10-ին ,ժամը` 18:00 -ի
սահմաններում պատվիրել եմ U Taxi , մոտեցել է իմ նշած հասցեով (Գայի պողոտա) 35 RC 566 պետհամարանիշի ավտոմեքենան :
Ճանապարհի խցանման հետևանքով մեքենան մի կարճ ժամանակ Նանսենի փողոցում խցանման մեջ կանգնել է… որից հետո
սկսվել է վարորդի ոչ ադեկվատ պահվածքը: 
Նախ սկսեց մեքենայից ազդանշաններ արձակել առջևում խցանման հերթի մեջ սպասող մեքենաներին.. այդ մեքենաներն էլ իրենց հերթին ազդանշաններ ուղղարկեցին իրեն.. U Taxi -ի 《վարորդը》 նորից սկսեց հետադարձ ազդանշաններ արձակել… 
(ուղևորներս լուռ մեքենայում նստած սպասում ենք)…
Մեկ էլ խցանումը բացվելուն պես 
U Taxi-իի 《վարորդը》 Նանսենի փողոցից դեպի Գայի պողոտա ձախ շրջադարձ կատարեց ահռելի արագությամբ.. (որոշեցինք ոչինչ չասել ..):
Գայի պողոտան ևս խցանված էր.. իսկ U Taxi-ի《վարորդը》ոչ ադեկվատ իր պահվածքով ոտքը գազին դրած մեքենաներին շրջանցելով.. առաջ էր անցնում:
Ի վերջո հասանք Գայի պողոտա-Մոլդովական փողոցների խաչմերուկ (Հայկի արձան) և 《վարորդը》ինքնուրույն
որոշեց ,որ ինքը պետք է մտնի Մոլոդովական փողոց և այնտեղից նորից իջնի Ավան.. 
Մոլդովական փողոց մտնելուն պես ոտքը գազին դրած սկսեց արագ սլանալ, ղեկն աջ ու ձախ անելով.. մոռանալով , որ նեղ փողոց է,լիքը մեքենաներ.. մարդիկ.. ու մեքենայում ուղևորներ…
《Վարորդին》խնդրանք -պահանջով ասացի ,որ հանգիստ ու դանդաղ վարի… և այստեղ էլ սկսվեց U Taxi-իի 《վարորդի》ներկայացումը:
Սկսեց գոռալ.. թե մենք ձեր ռաբը չենք, որ էս գործն ենք անում..

-Ձեզ ինչ կա, ես եմ տուժում էսքան պռոբկի մեջ կանգնելով..
-Էս իմ համար արագ չի..
-Դու ով ես ,որ ինձ ասես ոնց քշեմ..
Ու լիքը վիրավորանքների տարափ..
Կանգնեց ճանապարհին, թե իջեք իմ մեքենայից… 
Իջել ենք…
Մեր հետևից ինքն էլ իջավ ու սկսվեց ներկայացման 2-րդ մասը..
Գոռումա բոշեք,
ով եք դուք? 
-Հենց հիմա կանչեք ում որ կանչում եք..
Կանգնելա իմ դիմաց ,ձեռքը պարզելա դեմքիս ասումա դեմդ կանգնած եմ ինչ ունես ասելու..
Պապայիդ ասա թող քո համար ավտո առնի… … արի համարս գրի հենց հիմա , ով ուզումա թող գա.. : 
Ասացի ոստիկանություն եմ հիմա կանչելու.. սկսեց հետ քաշվել դեպի մեքենան, գոռալով թե էտ էք էլի… 
Լսեց, որ զանգահարում եմ U Taxi — իի օպերատորին, որ կարգի հրավիրեն իրենց աշխատակցին..մոտեցավ մեզ ծխախոտի ծուխը փչումա դեմքներիս , ամենավերջի լկտի ձևով խոսում ..
U Taxi կոչվածը , իմ հավելվածի միջից ջնջում է այդ ուղևուրության պատմությունը..
Քողարկելով իր վարորդի ստոր ու լկտի պահվածքը:
Ապա խոստանում է , որ իրենց տնօրեն Գոռը կզանգահարի մեզ .. ( ի դեպ աշխատողներն իրենց տնօրենի ազգանունը չգիտեն.., որը զավեշտալի է), ինչևիցե սպասեցինք տնօրեն Գոռի զանգին.. բայց ապարդյուն.. հիմա իմ զանգերին նույնիսկ չեն պատասխանում!
🔼Միթե այս միաբջիջը պետք է շարունակի աշխատել ու մարդկանց կյանքերի հետ խաղալ???
🔼Միթե U Taxi-ին պատասխանատվություն չի կրում իր ուղևորների անվտանգ ուղևորությունների համար???

Այսօր լուրջ խնդիրներ կան այս ոլորտում, ում ասես աշխատանքի են ընդունում առանց երկար մտածելու:
Միմիայն հետապնդելով իրենց շահը!

Եվ հավելում այս ամենի յուրաքանչյուր ազնիվ աշխատանք արժանի է հարգանքի!

Վարորդ կոչվածի անունն է աբելյան արման!🛇
Հարգելի ուղևորներ մի վստահեք ձեր և ձեր հարազատների կյանքը սրա նմաններին!
ՏԱՐԱԾԵԼ..