Մալիում զինված անձինք մտել են գյուղ և սպանել 100 մարդու

Մալիում անհայտ զինված անձինք հարձակվել են գյուղերից մեկի վրա և սպանել դոգոն ցեղի առնվազն 95 բնակչի, հաղորդում է НСН-ը:

«Синьхуа»-ի փոխանցմամբ՝ գյուղը նաև հրդեհել են: Միայն 20 հոգու է հաջողվել ողջ մնալ. նրանք փախել են գյուղից:

Դոգոններն ապրում են Մալիի հարավ-արևելքում, ընդհանուր առմամբ՝ 800 հազար մարդ: Նրանք հիմնականում հարում են մահմեդական կրոնին, միայն 10 տոկոսը քրիստոնյաներ և կաթոլիկներ են: