«Իմ քայլի» պատգամավորը բացատրում է՝ ինչո՞ւ է ասել «համբալ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեգլարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման․

«Մի շարք լրատվականների կողմից տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել այս գրառումս (ի դեպ կիսատ, առանց ուղեկցող հոլովակի ներկայացված), ինչի պատճառով անհրաժեշտ եմ համարում այդ պատմությանը նորից անդրադառնալ: 
Առաջին․ տարօրինակ բայց ոչ զարմանալի կերպով շրջանցվում է այն փաստը որ գրառումս առանցքային բառը «շտուրմովիկ» բառն է, որը նշանակում է՝ քաղաքացիների կամ որոշ առանձին սոցիալական խմբերի վրա ճնշում գործադրելու համար (կամ այլ հատուկ նպատակով) ստեղծված ջոկատի անդամ։ «Համբալ» բառը հանդիսանում է նման ջոկատայինի հատկանիշ ու օգտագործվել է իր ուղղիղ իմաստով որն է «ոչ պատվաբեր վարձու աշխատանք կատարող անձ» ։ Ի դեպ, նշեմ որ սույն բառը առկա է ժամանակակից հայերենի բոլոր հայտնի բառարաններում այդ թվում 2011 թվ․ լույս տեսած դպրոցական բացատրական բառարանում (Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ): Կրկնում եմ .. դպրոցական բառարանում..ինչևէ .. 
Երկրորդ․ Իմ գրառումը վերաբերվում է այն հոլովակին որտեղ պատկերված են միանման համազգեստով անհասկանալի խորհրդանիշ կրող և քաղաքական ակցիայի իմիտացիա իրականացնող անձանց ջոկատ: 
Հարց է ծագում ՝ արդյոք «շտուրմովիկ» լինելը պատվաբեր զբաղմունք է , թե ոչ պատվաբեր համբալի համեմատ։

ՀԳ. «Նախաիրավական պաշարում» ասողին էլ խորհուրդ տվեք նորից ուսումնասիրել իր Մայիսի 19 -ի գրառումը, որտեղ գրվել է ակնհայտ սուտ լուր ցուցարարների կողմից դատարանի պատուհանները կոտրելու մասին, իսկ իրենք ցուցարարները անվանվում են ԽԱՌՆԱՄԲՈԽ։ Եվ այս նախաիրավական պաշարման հեղինակը իրեն անվանում է իրավապաշտպան ու նախկին Մարդու Իրավունքների պաշտպան (արդյոք կարող է մարդը ՄԻՊ լինելուց հետո այդ դերից այդքան արագ հրաժարվի իր հետագա հանրային կյանքում)»։