Գալուստյանի և Րեվվայի երևանյան շոուն չեղարկվել է. տոմսերը չեն վաճառվել

Հունիսի 12-ին Երևանում կայանալիք հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանի և Ալեքսանդր Րեվվայի նոր հումորային համերգը չեղարկվել է: Այս մասին AylLur.am-ին տեղեկացրեցին tomsarkgh.am-ից:

Մեր ունեցած տեղեկություններով՝ հումորային նոր ծրագրի տոմսերը, կարելի է ասել, բացարձակ չի վաճառվել, ինչի հետևանքով հանրաճանաչ հումորիստները հետաձգել են շոուն:

Նշենք, որ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև ներկայանալու էին «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով: Համերգային այս ծրագրով վերջիններս եղել էին նաև ՌԴ-ում և ԱՄՆ-ում: