ԱՄՆ-ում շինարարական կռունկն ընկել է բնակելի շենքի վրա. կա զոհ և վիրավորներ. տեսանյութ

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասում և հարևան քաղաքներում վերջին ժամերին եղանակային վատ պայմաններ են գրանցվել՝ եղել է հզոր փոթորիկ և կարկուտ:

AP -ի փոխանցմամբ՝ վերամբարձ կռունկն ընկել է բնակելի տան վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, նվազագույնը վեց հոգի վիրավոր է:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուժեղ քամու ժամանակ կռունկն ընկել է հինգհարկանի բնակելի շինության վրա:

Նշվում է նաև, որ ավելի քան 220 հազար մարդ եղանակային վատ պայմանների պատճառով մնացել է առանց լույսի: