Վրաստանում ապօրինաբար կանգնեցվել է Հունաստան մեկնող Red Eagles ֆան ակումբի անդամներին տեղափոխող ավտոբուսը

Դավիթ Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ուշադրությունն եմ հրավիրում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԳՆ-ի, Վրաստանում Հայաստանի դեսպանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների:

Վրաստանում ապօրինաբար կանգնեցվել է Հունաստան մեկնող Red Eagles ֆան ակումբի անդամներին և ՀՀ քաղաքացի այլ անձանց տեղափոխող ավտոբուսը, ներկայացել են որպես Վրաստանի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի եղբայր, պահանջելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ազատ արձակի օրեր առաջ Բագրատաշենում՝ մաքսանենգ ճանապարհով բեռներ տեղափոխելիս բռնված քաղաքացիներին տեղափոխող, իրենց պատկանող ավտոբուսը:

Խնդիրը ժամանակավորապես լուծվել է սպառնալիք-պայմանավորվածությամբ, որ Հունաստանում խաղից չուշանալու համար բացել են ճանապարհը, սակայն հետ վերադառնալիս նորից արգելափակելու են մեր անդամներին և քաղաքացիներին, մինչև ՀՀ ԱԱԾ չթողնի իրենց ավտոբուսը:

Հրավիրում ենք ՀՀ ԱԳՆ-ի , ԱԱԾ-ի և Ոստիկանության ուշադրությանը, հորդորելով ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը և ազատ տեղաշարժի իրավունքը, միաժամանակ հայտարարելով, որ Red Eagles ֆան ակումբը, որևէ կերպ փոխկապակցված չէ ՀՀ ԱԱԾ-ի հետ, չի կարող և չի ցանկանում միջամտել Ազգային անվտանգության ծառայության օրինական լիազորությունների իրականացմանը և հարուցված գործի համակողմանի և բազմակողմ քննության պրոցեսին:
Հ.Գ Հավելենք նաև, որ ավտոբուսում կան նաև երեխաներ, անչափահաս քաղաքացիներ և կանայք»: