Ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային մարզիկը եզրափակչում մրցել և 11:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյին: