Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է «Mercedes» մակնիշի ավտոբուսին. կա 16 տուծած

Հունիսի 9-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է.Մ., ծնված 1988 թ.) և «Mercedes» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Է.Բ., ծնված 1981 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Mercedes-ում եղել են Կորեայի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում էին Գեղարդ: Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժշկական կենտրոն: