Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտնել է իր հաղթանակի մասին

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը շտապել է հայտարարել իր հաղթանակի մասին։

Քաղաքապետի թեկնածուն ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով: Ըստ Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբի՝ ընտրություններում վերջինս հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։
շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ!!!
Շնորհավոր ընկերության միջազգային օրը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահագն Գևորգյանը։

Ի դեպ, ԲՀԿ-ականներն արդեն տոնում են նրա հաղթանակը։

Հաղթանակ💪🏻💪🏻💪🏻

Gepostet von Garik Arustamyan am Sonntag, 9. Juni 2019