Ինչո՞ւ են իրականում ազատվել Արարատի փոխմարզպետները

Մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Արարատի երկու փոխմարզպետների ազատման պատճառն այն է, որ նույն այդ մարզում դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետի կոչը պատշաճ չի կատարվել, ինչն էլ առաջացրել է Փաշինյանի զայրույթը, չի համապատասխանում իրականությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ Արարատի մարզպետարանի լրատվության ծառայությունից։

Հաշվի առնելով թեմայի հասարակական հնչեղությունը` հայտնում ենք, որ փոխմարզպետներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են իրենց դիմումների համաձայն՝ կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում: