Արարատի երկու փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշումներ, ըստ որոնց Արարատի մարզի երկու փոխմարզպետներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  ազատվել է նաև Տիգրան Պարսիլյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում: