Մխիթարյանը չի մեկնի Բաքու. The Times

Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Ինչպես գրում է The Times-ը՝ «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում: Պատճառը ֆուտբոլիստի անվտնագությունն է: Ըստ ակումբի՝ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա: