Գերմանիայում հայերը թաքնված են ապրում․ մեծ թվով հայերի են «դեպորտ» արել

AylLur.am-ը պարբերաբար անդրադառնում է, որ Գերմանիայի Դաշնությունում սկսել են «ազատվել» հայ փախստականներից։

Վերջին օրերին Գերմանիայում «դեպորտ» անելու գործընթացը կրկին ակտիվացել է։ Երեկ մոտ 80 հոգու աքսորել են երկրից։

Մեր ունեցած տեղեկություններով՝ պետությունը որոշել է՝ չեն պահելու անգամ նրանց, որոնք հիվանդության պատմությամբ են ապաստան խնդրել։ Ասում են՝ ապաքինվել եք, վերադարձեք ձեր երկիր։ Հայերից շատերն անգամ թաքնված են տարբեր տեղերում, միմյանց զգուշացնում են՝ ուշադիր եղեք, գիշերով առանց զգուշացնելու «դեպորտ» են անում։