Սուրեն Գյանջումյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց: 2019 թ. մայիսի 14-ին կյանքից հեռացավ հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր 87-ամյա Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: