«Եվրատեսիլի» ժամանակ նույնասեռականների համբույրը բացասական արձագանք է ստացել

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ երկու տղամարդու համբույրը համացանցում բացասական արձագանք է ստացել:

Նման տեսարանները ուղիղ եթերով հեռարձակելը հանրության կողմից որակվել է «տարօրինակ»:

«Սոդոմ և Գոմոր՝ ուղիղ եթերով»,- այսպես են մեկնաբանել միասեռականների համբույրի տեսարանը հեռարձակելը համացանցի օգտատերերը:

Մարդիկ կարծում են նաև, որ «խայտառակ տեսարանը հեռարձակելով՝ փորձում են քարոզել, ինչը սարսափելի է»:

Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Այդ օրն առաջին համարի ներքո հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվում է Թել Ավիվում: