Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի  15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:«Տարեկան Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սնունդի ծախսերը: Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը:«Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորութհունները:Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում: Այն համատեղում է չինական ավանդական բժշկությունը արդի բժշկական նորամուծությունների հետ: Հիվանդանոցը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների հիվանդանոցների հետ, իսկ բուժանձնակազմում շատ են արտասահմանցի պրոֆեսորները: Բացի բժշկական ծառայություններ մատուցելը, հիվանդանոցը նաև դասախոսություններ և վերապատրաստումներ է կազմակերպում նաև արտասահմանցի մասնագետների համար:

Աննա Հակոբյանի զգեստը՝  Anahit Baveyan բրենդի: