Աննա Հակոբյանը Չինաստան մեկնելիս կրել է հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր և Փաշինյանի նկարն ու կից գրել.
«Ուղեկցում եմ վարչապետ Փաշինյանին Չինաստանի ժողովրդական հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ կրել եմ հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ»:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը: