Խնդիրներն իրապես շատ են, բայց․․․ Ռ․ Բաքոյանը հանդիպել է վեդեցի երիտաարդների հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պատգամավորական ակտիվ գործունեություն է ծավալում։ Վերջինս պարբերբար շրջայցեր է կատարում ինչպես հարազատ Արարատի մարզում, այնպես էլ ՀՀ-ի մյուս մարզերում՝ ծանոթանալով հայ և եզդի բնակչության խնդիրներին։

Այս անգամ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Արարատի մարզի Վեդի քաղաքում էր։ Վերինս եղել է Վեդու երիտասարդական կենտրոնում, հանդիպել երիտասարդների հետ:

«Հանդիպման նպատակն էր վերհանել երիտասարդներին հուզող խնդիրներն ու գտնել դրանց լուծման տարբերակները»,- Ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրել է Ռ․ Բաքոյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Վեդու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանն ու Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանը:

Սկզբում երիտասարդները ներկայացրել են իրենց անցած ուղին ու senYAC-ի պատմությունը, հետո սկսվել է բուռն քննարկումը:

«Խնդիրներն իրապես շատ են, բայց երիտասարդները չեն դժգոհում: Ասում են՝ իրենց ձայնը միշտ էլ լսելի է եղել համայնքապետարանում ու իրենք միշտ ստացել են աջակցություն տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Սակայն Վեդիում կան խնդիրներ՝ երիտասարդների ժամանցի ապահովումը, աշխատատեղերի պակասն ու մշակութային կյանքում որոշակի բացեր»,- նշում է պատգամավորը։

Խոսվել է նաև համայնքում աղբահանության, թափառող շների, տրանսպորտի ժամերի ու օդի աղտոտվածության մասին:

Ակտիվ քննարկումներ են եղել նաև Վեդիի տարբեր հատվածներում կուտակված աղբի վերաբերյալ: Անդրանիկ Ավետիսյանի հրավերով հանդիպմանը միացել է նաև «Մաքուր երկիր» ՍՊԸ տնօրեն Յուրա Հարությունյանը, ով երիտասարդներին լսելուց հետո խոստացել է ավելացնել աղբամաններն ու աղբահանությունը կատարել ավելի հաճախակի: Վերջինս խոսել է նաև ապագա ծրագրերի՝ աղբի վերամշակման մասին:

Վեդեցի երիտասարդներն հանդիպման էին եկել հստակ որոշումներով ու առաջարկներով՝ ոչ ստանդարտ սրճարան, չրանոց ու հանգստի գոտի:

Ոչ ստանդարտ սրճարանի գաղափարը հավանություն է ստացել գրեթե բոլորի կողմից: Սրճարան, որտեղ կանցկացվեն գրքի քննարկումներ, ֆիլմի դիտումներ ու հետաքրքիր միջոցառումներ:

«Հանդիպման վերջում պատրաստակամություն հայտնեցի մշտապես լինել երիտասարդների կողքին ու միասին իրականացնել թղթին հանձնած բոլոր ծրագրերը: Հաջորդ հանդիպման օրն արդեն նշանակված է»,- եզրափակում է Բաքոյանը։