«Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը»․ Էդուարդ Շարմազանով

Նախքին ԱԺ խոսնակ և ՀՀԿ-ի անդամ Էդուարդ Շարմազանովը
իր ֆեյսբուքյան էջում կատարել է հեևյալ գրառումը․

«Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը»:

Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ ու անհաջող «կռուտիտներ» անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին: 
Իսկ ազդեցության գործակալները նրանք են, ովքեր մեր երկրում քաղաքական գործընթացներում հույսը դնում են նաև այլ պետությունների վրա:

Նախ, Նիկոլը Իրանում հայտարարել է օտարերկրյա և ոչ թե ազդեցության գործակալների մասին:

Եվ երկրորդ, եթե ազդեցության գործակալների մասին է խոսքը, որոնք գործընթացները կապում են այլ երկրների օժանդակության հետ, ապա հիշեցնեմ մեկ փաստ:

Ո՞վ էր 2018թ. հանրահավաքների ժամանակ բարձրաձայն կարդում օտար պաշտոնյաների հայտարարությունները, ո՞վ:
Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը»:

https://news.am/arm/news/511557.html?fbclid=IwAR2gpi_IpNwXufUBZ_vWzCLZHHYFQ2PnNf_9JhPKYVYww5jalzzvLRhHCe4