Ուղևորուհին վատ կանխազգացման պատճառով փոխել էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տոմսը

Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ինքնաթիռի տոմսը փոխել էր, քանի որ վատ կանխազգացում է ունեցել:

Ալյոնան դստեր հետ մեկնել էր Բելգրադ՝ ծնողների մոտ, և պատրաստվում էր տուն վերադառնալ մայիսի 5-ի երեկոյան:

«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու: Զանգահարեցի Մոսկվա` տնօրենիս: Նա թույլատրեց ևս երեք օր մնալ Մուրմանսկում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էր նորություններին: Շոկի մեջ էի, 41 զոհ, սարսափելի է»,- «Զվեզդա» հեռուստաընկերությունը պատմել է Ալյոնան:

Դժբախտ պատահարի մասին իմացել է ծնողներից և մինչև առավոտ հետևել իրադարձություններին:

Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները: