Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատում են, նրա կյանքին վտանգ չի սպառնում. Ա. Հովհաննիսյան

Medical drip in hospital corridor, concept of treatment

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանին այս պահին վիրահատում են. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, թե չի կարող ասել՝ բարդ վիրահատություն է, թե ոչ, բայց բավական երկար վիրահատություն է տանում գլխից:

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Աղբյուրը՝ Tert.am