ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին. «Հրապարակ»

«Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:

Ինչո՞ւ դեկտեմբերին և ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետև վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստանձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ։

«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչև տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի և Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»: Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձևավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛ նոր»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: