Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայկական ընտանիքների վրա

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայկական ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել:

Քրդական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա:

Նշվում է, որ հրազենային վիրավորումներ ստացած մի շարք վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում: