Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպե՞ս շփվել Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ խորհուրդներ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։

Վարչապետը կարծում է, որ հարաբերությունները հեշտ կստացվեն միայն մի պայմանով․ «Եթե լինես անկեղծ, ազնիվ, առանց կեղտոտ հնարքների»։

Փաշինյանը նշել է, որ այսպիսի պահվածքը օգտակար է յուրաքանչյուր հարաբերությունում։ Նա խոստովանել է, որ բաց է բոլորի հետ շփման մեջ, ինչը, թեև, դիվանագիտության մեջ ընդունված չէ։

«Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ գնահատում է, երբ տեսնում է, որ զրուցակիցը չի փորձում իրեն որևէ հարցում խաբել, կեղծել»,- նշել է ՀՀ վարչապետը։