Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է  Հայաստանում Չեխիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:  «Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- գրված է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան էջում:

Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից: