Շրի Լանկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 310-ի. սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում որոտացած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը 310-ի է հասել, ևս 480-ը վիրավոր են:

Երկրում սուգ է հայտարարված, սկսվել է զոհերի զանգվածային հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Սուրբ Հարության օրը, Շրի Լանկայի եկեղեցիներում և հյուրանոցներում ընդհանուր առմամբ 8 պայթյուն էր որոտացել: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 կասկածյալի: