Նիկոլ Փաշինյանի չուզողնե՞րը, թե՝ պարզապես սխալների զուգադիպություն

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանը գրել է

«Այս օրերին, ուկրաինական նախագահական ընտրությունների համատեքստում, շատերն են համեմատում Նիկոլին Վլադիմիր Զելենսկու հետ` ելնելով նրանց պոպուլիստական կերպարից: Բայց դա մոլորություն է: Իրականում Նիկոլը նման է Պորոշենկոյին: Առաջին նմանությունն այն է, որ երկուսն էլ իշխանության են եկել մայդանի, այսինքն` փողոցային պայքարի արդյունքում: Երկորդ նմանությունը` Պորոշենկոյի մայդանի ժամանակ եղել է պատկերավոր ասած` մարտի մեկ, այսինքն բախում ոստիկանության և ցուցարարների միջև, որի հետևանքով զոհվել է հարյուրից ավել մարդ: Ուկրաինական մարտի մեկը կապում էին Վիկտոր Յանուկովիչի հետ, և Պորոշենկոն, գալով իշխանության, խոստացավ բացահայտել դեպքը, սակայն ջրեց այն` մեջտեղից հանելով զոհերի մահվան հանգամանքներն ու իրական պատճառները: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Նիկոլը` Հայաստանում է անում:

Երրորդ նմանությունը` Պորոշենկոն էլ իր երկրում էր սկսել հետապնդել խոշոր գործարարներին: Արդյունքում այդ գործարարներն Ուկրաինայից հանեցին իրենց փողերը, երկրի տնտեսությունը դադարեց զարգանալ, արտաքին պարտքը մեծացավ:

Եվ վերջապես չորրորդ նմանությունը այն էր, որ Պորոշենկոն էլ էր իր ժողովրդին բաժանել սևի ու սպիտակի, հարձակվել էր եկեղեցու վրա, ազգի <<չուզողներ>>, <<չար ու նախանձ>> էր հռչակել ռուսախոս ուկաինացիներին:
Երեկ մենք ականատես եղանք, թե ինչպես տապալվեց Պորոշենկոյի իշխանությունը: Նույնը լինելու է Նիկոլի հետ
»: