Մոսկվա-Երևան օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորներից մեկը մահացել է

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: Այս մասին հայտնել էր РЕН ТВ հեռուստաալիքի կայքը՝ մանրամասնելով, որ օդանավի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, երբ ուղևորվողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ավելի ուշ կինը մահացել է:

Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին Nordwind Airlines ավիաընկերությունից:

«Այո, տարեց տիկնոջ ինքնազգացողությունը վատացել է, որդին նրա հետ է եղել, Դոնի  Ռոստովում իրենց իջեցրել են, այնուհետև չվերթը շարունակել են, չենք կարող ասել, թե ինքնազգացողության վատացման պատճառը որն է եղել»,-նշեց ընկերության օպերատորը:

Նա մանրամասնեց, որ կինը 1935թ. էր ծնվել:

Մանրամասները՝ սկզբնղբյուրում։