Այսօր կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին: Վաղը ոչ աշխատանքային օր է։

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: