Ու թող այսօր Դավթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե․․․ Դ․ Սանասարյանի կինն՝ ամուսնու քաղաքական «ընկերների» մասին

Վերջին օրերին Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանքներից հետո «Իմ քայլից» շատերը տարբեր առիթներով հայտարարում են, որ Դավիթն իրենց ընկերն է, բայց քննությունը ցույց կտա մեղավորներին։

Այս կապակցությամբ Դավթի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց սրբագրման․

«Անմեղության կանխավարկած

Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե …»։