Շրի Լանկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 290-ի. 24 մարդ է ձերբակալվել

Շրի Լանկայի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել ահաբեկչական գործողությունների գործով: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն, այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Վերջին տվյալներով՝ երկրում ահաբեկչությունների զոհ է դարձել 290 հոգի:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Զատիկի պատարագի ժամանակ երկրի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում ահաբեկչություններ են իրականացվել: Թվով 8 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հարյուրավբոր զոհեր և վիրավորներ կան: