Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ, ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների, Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Սուրբ Զատկի պտարագի ժամանակ երկիրի մի քանի եկեղեցիներում և հյուրանոցներով։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 290 մարդ, վիրավորվել՝ 500-ը։