Շրի Լանկայի ահաբեկչության զոհերի թվում են Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թվում են նաև Bestseller խանութների ցանցի սեփականատեր, Asos ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Անդերս Հոլչ Պավլսենի երեք երեխաները:

Mirror-ի փոխանցմամբ՝ նա Դանիայի ամենահարուստ մարդն է: Վերջերս նա հայտարարել էր, որ նախատեսում է մահվանից հետո իր կարողությունը թողնել երեխաներին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Սուրբ Զատկի պտարագի ժամանակ երկիրի մի քանի եկեղեցիներում և հյուրանոցներով։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 290 մարդ, վիրավորվել՝ 500-ը։