Մասիսում հարձակվել են Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի վրա. shamshyan.com

Shamshyan.com.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է։ 

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում: