Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը դադարեցրել է գործունեությունը

Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցն այսօր դադարեցրել է գործունեությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ծաղկաձորի համայնքապետարանից: 

«Հյուրանոցն այսօր դադարեցրել է իր գործունեությունը, սակայն խաղատունը շարունակում է իր գործունեությունը»,- հայտնեցին քաղաքապետարանից: 

Հյուրանոցը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը:

Աղբյուրը՝ Tert.am