Երիտասարդ աղջիկը Սերժ Սարգսյանին խնդրել է վերադառնալ, վերջինս ասել է․․․ տեսանյութ

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է 168.am-ը։

Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմեց ներկաներին և հարցրեց, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասաց.

«Վերադարձեք»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.

«Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։