Դու հեռու ես տրամաբանությունից․ Դ․ Սանասարյանի կինը վիրավորում է Ալեն Սիմոնյանին

ՀՀ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում լիազորությունները կասեցված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում ակտիվ անդրադառնում է ամուսնու քաղաքական ընկերների հայտարարություններին։

Նա մեկնաբանություն է գրել նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ասածների վերաբերյալ, որտեղ Սիմոնյանն անտրամաբանական էր համարել Դավիթ Սանասարյանի մեղադրանքի շինծու լինելու մասին նրա փաստաբանի հայտարարությունը:

«Տրամաբանությունից պիտի խոսա այն անհատը, ում մոտ գոնե տրամաբանության նշույլներ կան դու, ցավոք սրտի, հեռու ես թե՛ իրականությունից և թե՛ տրամաբանությունից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր  Ալեն Սիմոնյանն աբսուրդ էր համարել Սանասարյանի փաստաբանի հայտարարությունը: «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել եւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար»,-ասել էր նա: