Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գևորգյանին՝  ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։

ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: