Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում պայթյուններ են որոտացել․ կան մեծ թվով զոհեր․ թարմացվում է

Շրի Լանկայում եկեղեցներում և հյուրանոցներում Սուրբ Զատիկի պատարագի ժամանակ ահաբեկչություններ են իրականացվել։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջին տվյալներով, զոհվել է 50 մարդ։ Զոհերի թիվն աճում է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարյուրավոր վիրավորներ կան։

Նշվում է, որ մեծաքանակ զոհերի և վիրավորների թվում կան նաև օտարեկրացիներ։

————————————————————————————————————

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 160-ի, 300-ից ավելի վիրավոր կա։

______________________________________________________________________________

Քիչ առաջ Շրի Լանկայում 7-րդ պայթյուն է որոտացել։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի մոտ՝ կենդանաբանական այգու հարակից հատվածում։ Կա երկու զոհ։

______________________________________________________________________________

Համացանցում հայտնվել են ահաբեկչությունից առաջին կադրերը։

Քիչ առաջ որոտացել է արդեն 8-րդ պայթյունը։ Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 87 մարդ։