Շրի Լանկայում 7-րդ պայթյունն է որոտացել․ կան զոհեր

Շրի Լանկայում այսօր 7-րդ պայթյունն է որոտացել, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի մոտ՝ կենդանաբանական այգու հարակից հատվածում։

Արդյունքում երկու մարդ զոհվել է։