Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ Ներսիկ Իսպիրյանն արձագանքում է

Համացացը երեկ ողողվեց մի տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունենում։ Հետո սկսեցին լուրեր տարածվել, թե ծեծկռտուքի մասնակիցներից է նաև երգիչ Ներսիկ Իսպիրյանը, սակայն, վերջինս հերքել է իր մասնակցությունը։

Ֆեյսբուքի իր էջում Ներսիկ Իսպիրյանը գրել է․

«Մի քանի ժամ է համացացը, ողողված է այս ստահոդ և կեղծ լուրերով, և դրա համար ստիպված եմ արձագանքելու: Չեմ ուզում անձնական վիրավորանք հասցնել որևէ մեկին, բայց մի եղեք այդքան էժան, սա էժանագին ձև է դիտումների քանակ ապահովելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս տեսանյութը ոչ մի կերպ կապ չունի ինձ հետ»: